Ընդհանուր դրույթներ և պայմաններ

«ՍՔԱՅ ԼԱԲՍ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Սույն հրապարակային օֆերտայի միջոցով «Սքայ Լաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն, հիմք ընդունելով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագիրը, հանդես գալով որպես «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի գործակալ, ներկայացնում է «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի օպերատորի և «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին պատկանող կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրի էական պայմանները։

2. Ակցեպտավորելով (հաստատելով) սույն հրապարակային օֆերտան՝ «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին պատկանող կրիպտոարժույթի առուվաճառք կատարելու ցանկություն հայտնած ֆիզիկական անձը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրի ստորև ներկայացվող պայմաններին, «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի օպերատորի ծառայություններից օգտվելու կանոններին ու սակագներին և ողջ ծավալով ու անվերապահորեն ընդունում է դրանք:

3. Կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր կնքելիս և այդ պայմանագրի շրջանակում «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի անունից հանդես է գալիս «Սքայ Լաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ որպես «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի գործակալ։

4. «ՍքայԼաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ որպես «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի գործակալ, «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի անունից ֆիզիկական անձանց հետ կնքում է կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր՝ միաժամանակ մատուցելով վաճառված կրիպտոարժույթը ֆիզիկական անձանց մատակարարելու ծառայություն կամ գնված կրիպտոարժույթը «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը մատակարարելու ծառայություն։

5. «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի անունից կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրեր կնքելու, ինչպես նաև վաճառված կրիպտոարժույթը ֆիզիկական անձանց մատակարարելու և գնված կրիպտոարժույթը «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը մատակարարելու ծառայությունները մատուցելու դիմաց «ՍքայԼաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ից ստանում է վարձատրություն՝ համաձայն «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրով սահմանված սակագների։

6. «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը պատկանող կրիպտոարժույթի առուվաճառք կատարելու ցանկություն հայտնած ֆիզիկական անձին «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգում գրանցելու պահից սույն հրապարակային օֆերտան համարվում է ակցեպտավորված (հաստատված)։ Այդ պահից, մի կողմից, «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի և, մյուս կողմից, «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը պատկանող կրիպտոարժույթի առուվաճառք կատարելու ցանկություն հայտնած ֆիզիկական անձի միջև կնքվում է կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր՝ ստորև ներկայացվող պայմաններով։

«ՍՔԱՅ ԼԱԲՍ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԲԱԺԻՆ 1.
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1.1. Պրինցիպալ՝ «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ։

1.2. Օպերատոր՝ «ՍքայԼաբս Թեքնոլոջի» ՍՊԸ։

1.3. «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգ՝ սեփականության կամ վարձակալության իրավունքով Օպերատորին պատկանող սարքավորումների և ծրագրային ապահովումների ամբողջություն, որոնց միջոցով ստեղծված հարթակն օգտագործվում է ինտերնետ միջավայրում առցանց գործառնություններ իրականացնելու և Պրինցիպալի ու Հաճախորդի միջև կրիպտոարժույթի առուվաճառքն ապահովելու համար։

1.4. Հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որը, «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով կնքում է «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը պատկանող կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր՝ սույն պայմանագրի պայմանների համաձայն։

1.5. Գաղտնաբառ՝ Հաճախորդի կողմից ստեղծվող թվերի, տառերի և սիմվոլների համակցություն, որը «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի կողմից օգտագործվում է որպես Հաճախորդի նույնականացման միջոց՝ թույլ է տալով Հաճախորդին մուտք գործել «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի հարթակ և «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի հետ կնքել կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր:

1.6. Ստանդարտ օգտատեր՝ Հաճախորդ, որը նույնականացված է էլեկտրոնային կապի միջոցով:

1.7. Պրեմիում օգտատեր՝ Հաճախորդ, որը նույնականացված է Օպերատորի գրասենյակ այցելելու և անձը հաստատող փաստաթուղթն Օպերատորին առձեռն ներկայացնելու միջոցով։

1.8. Բջջային հավելված՝ Android կամ iOS հենքի հիման վրա մշակված հավելված, որի միջոցով հնարավոր է կատարել Հաճախորդի նույնականացում, թույլ տալ Հաճախորդին օգտվել «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգից, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակել Հաճախորդի և Օպերատորի միջև։

1.9. Պաշտոնական կայքէջ՝ «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի ինտերնետային կայքէջ՝ «skylabs.am», որի միջոցով, ի թիվս այլնի, հնարավոր է կատարել Հաճախորդի նույնականացում, թույլ տալ Հաճախորդին օգտվել «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգից, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակել Հաճախորդի և Օպերատորի միջև։

ԲԱԺԻՆ 2.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Սույն պայմաններով կարող են կնքվել առուվաճառքի հետևյալ պայմանագրերը.

2.1.1 Կրիպտոարժույթի վաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Օպերատորը պարտավորվում է «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով Պրինցիպալի անունից պայմանագրով սահմանված գնով Հաճախորդին վաճառել Պրինցիպալին պատկանող կրիպտոարժույթը՝ այն մատակարարելով Հաճախորդին.

2.1.2. Կրիպտոարժույթի գնման (ձեռքբերման) պայմանագիր, որի համաձայն՝ Օպերատորը պարտավորվում է «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով Պրինցիպալի անունից պայմանագրով սահմանված գնով Հաճախորդից գնել (ձեռք բերել) կրիպտոարժույթ՝ այն մատակարարելով Պրինցիպալին։

2.2. Օպերատորը Հաճախորդների հետ կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս և այդ պայմանագրերի շրջանակում գործում է Պրինցիպալի անունից։

ԲԱԺԻՆ 3.
ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՀԱՇՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.1. Օպերատորի կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում` Հաճախորդը կարող է ունենալ միայն մեկ գործող գրանցում Համակարգում: Եթե Օպերատորը պարզում է, որ միևնույն անձի համար Համակարգում բացվել են մեկից ավելի հաշիվներ, ապա Օպերատորը կարող է դադարեցնել համապատասխան պայմանագրերից որևէ մեկը կամ բոլորը:

3.2. Ստանդարտ օգտատիրոջ նույնականացումը կատարվում է հետևյալ կերպ.

3.2.1. Բջջային հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո, ինչպես նաև պաշտոնական կայք մուտք գործելիս Հաճախորդը ինքնաշխատ կերպով ստանում է առցանց նույնականացվելու հրահանգը:

3.2.2. Հաճախորդի նույնականացման համար անձը պարտավոր է լուսանկարել իր անձը հաստատող փաստաթուղթը և այն ներբեռնել Համակարգ։ Ընդ որում, անձնագրի պարագայում անհրաժեշտ է լուսանկարել անձնագրի լուսանկարով էջը, իսկ նույնականացման քարտի դեպքում՝ դրա երկու կողմերը:

3.2.3. Սույն պայմանագրի 2.2.2 կետում նշված լուսանկարը Համակարգի Օպերատորի կողմից ստանալուց հետո Հաճախորդը ստանում է ինքնաշխատ հրահանգ տեղում ինքնալուսանկար կատարելու և այն ներբեռնելու համար:

3.2.4. Այնուհետև անձը պարտավոր է կատարել ինքնալուսանկար՝ ձեռքում պահած իր անձը հաստատող փաստաթուղթը՝ այնպես, որ ինքնալուսանկարում պարզորոշ երևա անձի դեմքը և անձը հաստատող փաստաթղթում առկա բոլոր տվյալները՝ ապահովելով լուսանկարում առկա պատկերների հստակությունը և տեքստի ընթեռնելի լինելը։ Այդ ինքնանկարը ևս ներբեռնվում է Համակարգ։

3.2.5. Սույն պայմանագրի 2.2.2 կետում նշված լուսանկարները համեմատվում են սույն պայմանագրի 2.2.4 կետում նշված ինքնալուսանկարի հետ։

3.2.6. Սույն պայմանագրի 2.2.5 կետում նշված՝ համեմատվող լուսանկարներում նույն անձի պատկերված լինելու դեպքում Հաճախորդը կարող է համարվել նույնականացված՝ որպես Ստանդարտ օգտատեր:

3.2.7. Ստանդարտ օգտատիրոջ նույնականացումը կարող է կատարվել նաև Պաշտոնական կայքէջի միջոցով՝ սույն պայմանագրի 2.2.2 - 2.2.6 կետերով սահմանված կարգով։

3.3. Պրեմիում օգտատիրոջ նույնականացումը կատարվում է հետևյալ կերպ.

3.3.1. Ստանդարտ օգտատերը այցելում է Օպերատորի գրասենյակ, Օպերատորին առձեռն ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և տեղում անցնում է նույնականացում։ Ընդ որում, Օպերատորի գրասենյակում կատարված նույնականացման արդյունքում Օպերատորն իր մոտ պահպանում է Ստանդարտ օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի օրինակը՝ պատճենի կամ այլ ձևով։

3.3.2. Սույն պայմանագրի 2.3.2 կետում նշված գործողությունները կատարելուց հետո Ստանդարտ օգտատերը ձեռք է բերում Պրեմիում օգտատիրոջ կարգավիճակ։

3.4. Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի հասցե կամ բջջային հեռախոսահամար կարող է օգտագործվել միայն մեկ Բջջային հավելված օգտագործելու համար:

3.5. Էլեկտրոնային եղանակով Հաճախորդին նույնականացնելու և Բջջային հավելվածի կառավարումը թույլատրելու համար Հաճախորդին կարող են տրամադրվել համարներ, կոդեր, գաղտնաբառեր կամ այլ վավերապայմաններ:

ԲԱԺԻՆ 4.
«ՍՔԱՅ ԼԱԲՍ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4․1․ Օպերատորը Հաճախորդի հետ կանխիկ դրամով գործառնություններն իրականացնում է իր գրասենյակում՝ առձեռն, տերմինալների միջոցով և այլ ձևերով:

4․2․ Օպերատորի գրասենյակում որևէ գործառնություն կատարելու համար Հաճախորդից կարող է պահանջվել ներկայացնելու ինքնությունը հաստատող փաստաթուղթ, և այն չներկայացվելու դեպքում գործառնության կատարումը կարող է մերժվել:

4․3․ Տերմինալի միջոցով կանխիկ դրամով գործառնությունները կատարվում են միայն այն Հաճախորդների հետ, ովքեր ունեն Ստանդարտ կամ Պրեմիում օգտատիրոջ կարգավիճակ։

4․4․ Ստանդարտ օգտատիրոջ կողմից կատարվող գործարքի միանվագ արժեքը չի կարող գերազանցել 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը, իսկ գործարքների արժեքի հանրագումարը 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը։

4․5․ Հաճախորդը տերմինալի միջոցով գործառնություն կատարելու համար տերմինալում գեներացվող նույնականացման տվյալները մուտքագրում է Բջջային հավելվածի մեջ։ Այնուհետև Հաճախորդը կատարում է համապատասխան գործառնությունը, որից հետո Հաճախորդը ստանում է տերմինալի միջոցով գործառնության կատարումը հավաստող անդորրագիր։

4.6. Եթե տերմինալի միջոցով կատարվող գործառնությունը չի հաջողվում, ապա Հաճախորդը ստանում է տերմինալի միջոցով գործառնության կատարումը չեղարկվելու վերաբերյալ հաղորդագրություն, որտեղ նշվում են գործառնության կատարումը չհաջողվելու պատճառները։

4.7. Գործառնությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե Բջջային հավելվածի մնացորդը բավարար է Հաճախորդի կարգադրությունն ամբողջ ծավալով կատարելու համար: Այլապես նման գործառնությունների կատարումը մերժվում է: Գործառնությունների կատարումը կարող է մերժվել Օպերատորի կողմից նաև այն դեպքերում, եթե.

4.7.1. դրանց կատարման արդյունքում կարող է խախտվել օրենսդրությունը կամ Օպերատորի կողմից սահմանված պահանջները (այդ թվում` խախտվել Օպերատորի կամ երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը),

4.7.2. դրանց կատարումը հնարավոր չէ Օպերատորից անկախ պատճառով,

4.7.3. օրենսդրությամբ կամ սույն պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

4.8. Տերմինալով կատարված բոլոր գործառնություններն արտացոլվում են Բջջային հավելվածում, ինչպես նաև Պաշտոնական կայքէջում:

4․9․ Օպերատորի սխալի պատճառով Հաճախորդին գումար տրամադրվելու (այդ թվում` ավել գումարներ հաշվեգրվելու) դեպքում Օպերատորը Հաճախորդին ներկայացնում է տարբերությունը վերադարձնելու պահանջ, և Հաճախորդը պարտավոր է Օպերատորի պահանջը ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել համապատասխան գումարը:

4․10․ Հաճախորդը պարտավոր է լինել բարեխիղճ և համաձայնել վերադարձնել իրեն սխալմամբ փոխանցված գումարները:

4.11. Հաճախորդի կողմից սխալմամբ մուտքագրված գումարները վերադարձման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի, եթե գործառնության կատարումը չի հաջողվել։

4.12. «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգով Հաճախորդը կարող է կատարել նաև տարբեր կրիպտոարժույթների փոխարկում մեկը մյուսի միջև՝ փոխարկման պահին Օպերատորի կողմից սահմանված փոխարժեքով։ Ընդ որում, «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգով կրիպտոարժույթների փոխարկման գործարքի հաստատումը տեղի է ունենում Օպերատորի հայեցողությամբ։ Կրիպտոարժույթների փոխարկումը կարող է չեղարկվել Օպերատորի կողմից, եթե Օպերատորը գտնում է, որ Հաճախորդը դրսևորում է անբարեխիղճ վարքագիծ։

ԲԱԺԻՆ 5.
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Հաճախորդն իրավունք ունի`

5.1.1. օգտվել «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգից՝ սույն պայմանագրի պայմաններին համապատասխան,

5.1.2. ստանալ տեղեկատվություն առաջարկվող կրիպտոարժույթի, դրանց առուվաճառքի գների և այլ պայմանների մասին,

5.1.3. ստանալ տեղեկատվություն իր կողմից կատարված բոլոր գործառնությունների վերաբերյալ։

5.2. Հաճախորդը պարտավոր է`

5.2.1. Օպերատորին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և վավեր փաստաթղթեր, ինչպես նաև անհապաղ տեղեկացնել Օպերատորին այդ տեղեկատվության փոփոխման դեպքում,

5.2.2. «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգից օգտվել անձամբ և բացառապես օրինական նպատակների համար: Հաճախորդը պատասխանատվություն է կրում երրորդ անձանց իր Բջջային հավելվածի տվյալների տրամադրման և, հետևաբար, երրորդ անձանց կողմից իր Բջջային հավելվածի օգտագործմամբ կատարված գործարքների համար:

5.2.3. ապահովել Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանների գաղտնիությունը և պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից,

5.2.4. ձեռնպահ մնալ Օպերատորի պաշտոնական կայքը կամ Բջջային հավելվածի կառավարման համար օգտագործվող այլ միջոցները սույն պայմանագրով չնախատեսված որևէ եղանակով օգտագործելուց,

5.2.5. պարբերաբար ստուգել Բջջային հավելվածում զետեղված՝ իրեն վերաբերվող տեղեկատվությունը,

5.2.6. անմիջապես հայտնել Օպերատորին հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների և արտասովոր հանգամանքների մասին և, մասնավորապես, Բջջային հավելվածի որևէ ծանուցման կամ կարգադրության սխալ լինելու կամ արտացոլված չլինելու դեպքում,

5.2.7. Բջջային հավելվածի կառավարման համար օգտագործվող բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փաստի հասցեի փոփոխման, կորստի կամ այլ կերպով Հաճախորդի տիրապետումից դուրս գալու դեպքում` անհապաղ տեղեկացնել Օպերատորին,

5.2.8. իր նույնականացման համար հիմք ծառայած անձը հաստատող փաստաթղթի փոփոխության դեպքում անհապաղ տեղեկացնել այդ մասին Օպերատորին՝ տրամադրելով անձը հաստատող փոփոխված փաստաթղթի կրկնօրինակը: Սույն կետով սահմանված պարտավորությունը պատշաճ կարգով չկատարելուց կամ պատշաճ կարգով չկատարելուց բխող բոլոր ռիսկերը կրում է Հաճախորդը:

5.3. Օպերատորն իրավունք ունի՝

5.3.1. մերժել որևէ գործարք և կասեցնել բոլոր գործարքները կամ դրանց որևէ մասը` սխալ, խախտում կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի մոտ կասկած է հարուցում գործարքի օրինականությունը կամ Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից,

5.3.2. արգելափակել Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանները կամ պահանջել Հաճախորդից փոփոխել դրանք, եթե Հաշվի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից Օպերատորի մոտ կասկած է հարուցում կամ առկա է հավաստի փաստաթուղթ, որ դրանք պատկանում են այլ անձի,

5.3.3. Հաճախորդի կողմից այնպիսի գործողություններ թույլ տրվելու դեպքում, որոնց արդյունքում կարող է վնաս պատճառվել Օպերատորին կամ երրորդ անձանց, մերժել Հաճախորդի կողմից հայցվող գործառնությունների կատարումը,

5.3.4. միակողմանի դադարեցնել իր ծառայությունների մատուցումը,

5.3.5. ձեռք բերել, մշակել և պահպանել տեղեկատվություն Բջջային հավելվածի կառավարման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին,

5.3.6. ելնելով օրենսդրության փոփոխությունից կամ տեխնիկական անհրաժեշտությունից՝ փոփոխել Բջջային հավելվածի նույնացուցիչներին ներկայացվող պահանջները կամ այլ պայմանները` նախօրոք այդ մասին ծանուցելով Հաճախորդին:

5.3.7. Հաճախորդների և նրանց նույնականացնող փաստաթղթերի տվյալների պարբերական մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերով Պրեմիում օգտատիրոջ կարգավիճակի Հաճախորդներին տեղեկացնել փոփոխված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Օպերատորի բանավոր կամ գրավոր ծանուցումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետով սահմանված պահանջը չկատարելու կամ պատշաճ կարգով չկատարելու դեպքում Օպերատորն իրավասու է միակողմանիորեն փոփոխել Օգտատիրոջ կարգավիճակը՝ ըստ վերջինիս կողմից բավարարող պայմանների:

5.3.8. գործարքների կատարման համար ներդնել լրացուցիչ պաշտպանական գործիքներ:

5.4. Օպերատորը պարտավոր է՝

5.4.1. գործադրել անհրաժեշտ միջոցներ առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգից օգտվելու հնարավորությունը և իր ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար,

5.4.2. Հաճախորդին տրամադրել տեղեկատվություն Բջջային հավելվածով կամ Պաշտոնական կայքէջով կատարված գործառնությունների վերաբերյալ,

5.4.3. Միջոցներ ձեռնարկել «Սքայ Լաբս» էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովման ուղղությամբ,

5.4.4. Հաճախորդին տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն սույն պայմանագրի կատարման համար,

5.4.5. կատարել օրենքով կամ սույն պայմանագրով սահմանված այլ պարտավորությունները:

ԲԱԺԻՆ 6.
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանների կորստի դեպքում, ինչպես նաև դրանց երրորդ անձանց հայտնի դառնալու կասկածի դեպքում, Հաճախորդը պարտավոր է Օպերատորի կողմից սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել Օպերատորին: Մինչև վավերապայմանների արգելափակումը կամ փոփոխումը Հաճախորդը կրում է դրանց չարտոնված օգտագործման անբարենպաստ հետևանքների ռիսկերը, այդ թվում` կրում է պատասխանատվություն Օպերատորին պատճառված վնասների համար:

6.2. Յուրաքանչյուր կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս կողմին պատճառված իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Օպերատորը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով առաջացած խափանումների, սխալների և իրավախախտ գործողությունների համար, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված հիմքերով (այդ թվում՝ Համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ժամանակ) գործարքները կասեցնելու կամ դադարեցնելու ցանկացած հետևանքների համար:

6.3. Հաճախորդը կրում է բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Օպերատորի կողմից սահմանված պայմանները խախտելու, ինչպես նաև վերջինիս խորհուրդներին և ցուցումներին չհետևելու արդյունքում:

ԲԱԺԻՆ 7.
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

7.1. Կողմերն ապահովում են սույն պայմանագրի շրջանակներում միմյանց միջև փոխանակվող տեղեկատվության պաշտպանվածությունը:

7.2. Օպերատորն ապահովում է Հաճախորդի անձնական տվյալների, կատարված գործարքների և այլ տեղեկատվության գաղտնիությունը: Տեղեկատվությունը կարող է բացահայտվել Օպերատորի կողմից բացառապես այն դեպքերում և այն ծավալով, որը պահանջվում է օրենքով, անհրաժեշտ է գործարքների կնքման համար, կամ անհրաժեշտ է Օպերատորի կամ Պրինցիպալի խախտված իրավունքի օրինական (այդ թվում՝ դատական) պաշտպանության համար: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Հաճախորդի համաձայնությամբ կամ կարգադրությամբ:

7.3. Պայմանագրի նպատակների համար գաղտնի չի համարվում այն տեղեկատվությունը, որը կարող էր ստացվել այլ եղանակով՝ առանց գաղտնիության պահանջների խախտման:

7.4. Բջջային հավելվածով կատարված գործառնություններին վերաբերող տեղեկատվությունը և փաստաթղթերը Օպերատորը պահպանում է համապատասխան գործառնության կատարման ամսաթվից հաշված առնվազն 1 տարի ժամկետով:

7.5. Բջջային հեռախոսի միջոցով Բջջային հավելվածը կառավարելու հնարավորությունից օգտվելու դեպքում, նման ցանկությունը հայտնելու փաստով համարվում է, որ Հաճախորդը լիազորել է Օպերատորին դիմել բջջային կապի համապատասխան օպերատորին կամ այլ անձանց և ստանալ հաստատում առ այն, որ համապատասխան բջջային հեռախոսահամարը հատկացված է Հաճախորդին, ինչպես նաև տեղեկացվել հեռախոսահամարի անջատման, փոփոխման, այլ անձի հատկացման կամ դրա սպասարկման պայմանագրի լուծման դեպքերում: Հաճախորդի կողմից բջջային հեռախոսահամարի օգտագործման կասեցման կամ դադարեցման մասին երրորդ անձից ստացված տեղեկատվության հիման վրա Օպերատորն իրավունք ունի, սակայն պարտավոր չէ արգելել բջջային հեռախոսահամարի օգտագործմամբ Բջջային հավելվածի կառավարման հնարավորությունը: Օպերատորն իրավունք ունի Հաճախորդից պահանջել գրավոր ապացույց առ այն, որ բջջային հեռախոսահամարը հատկացված է իրեն:

7.6. Հաճախորդը կրում է իր կողմից Օպերատորին տրամադրված տեղեկատվության ոչ ճշգրիտ լինելու բացասական հետևանքների ռիսկերը:

ԲԱԺԻՆ 8
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

8.1. Սույն պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում սույն պայմանագրի շրջանակում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Բջջային հավելվածի կամ էլեկտրոնային փաստի հասցեի միջոցով:

8.2.Հաճախորդը համարվում է պատշաճ ծանուցված սույն պայմանագրի շրջանակում էլեկտրոնային եղանակով՝ Բջջային հավելվածի կամ էլեկտրոնային փաստի հասցեի միջոցով ուղարկված բոլոր հաղորդագրությունների, տվյալների, տեղեկությունների և այլ նյութերի մասին՝ անկախ դրանք Հաճախորդին փաստացի հասանելի դառնալու կամ չդառնալու հանգամանքից։ Սույն պայմանագրի շրջանակներում էլեկտրոնային եղանակով՝ Բջջային հավելվածի միջոցով ուղարկված բոլոր ծանուցումները համարվում են ստացված Հաճախորդի կողմից՝ անկախ Հաճախորդի կողմից դրանք փաստացի չդիտելու կամ չընթերցելու հանգամանքից։

ԲԱԺԻՆ 9.
ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով:

ԲԱԺԻՆ 10.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1. Հաճախորդը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում Բջջային հավելվածով կատարված գործառնությունները և որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Օպերատորին ծանուցել դրանց մասին` համապատասխան օրացուցային ամսվա ընթացքում:

10.2. Եթե սահմանված ժամկետում Հաճախորդը չի հայտնել Օպերատորին որևէ անհամապատասխանության մասին, ապա համապատասխան օրացուցային ամսվա ընթացքում Բջջային հավելվածով կատարված գործառնությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն հաստատված և ընդունված, և Օպերատորը չի ընդունի այդ օրացուցային ամսվանը վերաբերող որևէ հետագա պահանջներ և առարկություններ:

10.3. Դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Օպերատորին:

10.4. Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկություններին` ողջամիտ ժամկետներում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված պահանջները:

10.5. Հաճախորդի գրավոր բողոքներին պետք է տրվի գրավոր պատասխան:

10.6. Կողմերը պետք է ձգտեն լուծել ծագած վեճերը բարյացակամորեն` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

10.7. Վեճը լուծելու մասին փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում այն լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 11.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

11.1. Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ միակողմանի կարգով փոփոխել սույն պայմանագրի պայմանները` այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ ծանուցելով Հաճախորդին:

11.2. Փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում` Հաճախորդը լուծում է պայմանագիրը` այդ մասին անմիջապես ծանուցելով Օպերատորին:

11.3. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո որևէ գործառնություն կատարելու դեպքում փոփոխությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն ընդունված:

11.4. Յուրաքանչյուր Կողմ կարող է միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը՝ առնվազն 10 օր առաջ ծանուցելով մյուս Կողմին։ Եթե պայմանագրի լուծումը պայմանավորված է դրա պայմանների խախտմամբ, ապա Կողմը կարող է միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը՝ խախտում թույլ տված Կողմին ծանուցելուց անմիջապես հետո։

11.5. Սույն պայմանագիրը կարող է լուծվել դրանով նախատեսված այլ դեպքերում: