Անձի նույնականացում (KYC) SkyLabs-ում
Թարմացվել է: (Երևանի ժամանակով)
Հայաստանում SkyLabs-ի միջոցով կրիպտոարժույթ գնելու, վաճառելու կամ մուտքագրելու համար անձի նույնականացումն անցնում եք մեկ անգամ՝ SkyLabs հավելվածում կամ վեբ դրամապանակում։ Անհրաժեշտ են անձը հաստատող փաստաթուղթ, սելֆի և հեռախոսահամար։
«Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձի նույնականացումը պարտադիր է կրիպտոարժույթով գործարքների համար՝ թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ։ Արդեն ունեցած միջոցները կարող եք ելքագրել առանց նույնականացման։
Ինչ է անհրաժեշտ
| Անվանում | Մանրամասներ |
|---|---|
| Անձը հաստատող փաստաթուղթ | Անձնագիր կամ նույնականացման քարտ, որի վրա երևում են սերիական համարը, ծննդյան ամսաթիվը և վավերականության ժամկետը։ Առանց վավերականության ժամկետի փաստաթուղթը պետք է տրված լինի ոչ ավելի, քան 5 տարի առաջ։ |
| Սելֆի | Արվում է գործընթացի ժամանակ՝ հաստատելու համար, որ դա Դուք եք։ |
| Հեռախոսահամար | Գործող հեռախոսահամար։ |
| Տարիք | 18 և բարձր։ |
| easywallet-ի և Telcell Wallet-ի համար | Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։ Այն օգտագործվում է SkyLabs-ում և դրամապանակի օպերատորի մոտ Ձեր տվյալները համադրելու համար։ |
Քայլեր
- Տեղադրեք SkyLabs հավելվածը կամ բացեք վեբ դրամապանակը և մուտք գործեք։
- Բացեք «Կարգավորումներ» բաժինը և ընտրեք KYC։
- Հետևեք էկրանի հրահանգներին՝ լուսանկարեք փաստաթուղթը և արեք սելֆի։
- Սպասեք արդյունքին։ Ծանուցում կստանաք հավելվածում և էլ. փոստով։
Որքան է տևում
Եթե ամեն ինչ ճիշտ է մուտքագրված, նույնականացումը հաստատվում է անմիջապես։ Եթե այն պետք է ստուգի մասնագետը, ստուգումը կարող է տևել մինչև 24 ժամ։ Մերժման դեպքում դիմեք աջակցման ծառայությանը։
Հարցեր և պատասխաններ
KYC-ն պարտադի՞ր է SkyLabs տերմինալից օգտվելու համար։
Այո։ SkyLabs տերմինալներում գործարքների համար անհրաժեշտ է նույնականացված SkyLabs հաշիվ։
Կարո՞ղ եմ ելքագրել առանց նույնականացման։
Այո։ Ձեր ունեցած միջոցները կարող եք ելքագրել առանց նույնականացման։ Մուտքագրման, փոխանակման, տերմինալների և անկանխիկ եղանակների համար անհրաժեշտ է նույնականացված հաշիվ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ իմ Հանրային ծառայությունների համարանիշը։
Միայն easywallet-ի և Telcell Wallet-ի համար։ Համարանիշն օգտագործվում է Ձեր SkyLabs հաշիվը դրամապանակի օպերատորի մոտ Ձեր հաշվի հետ համադրելու համար։