Հաճախ տրվող հարցեր
Իմ Հաշիվը
SkyLabs դրամապանակ
Անկանխիկ գործարքներ
SkyLabs տերմինալներ
Ինչպե՞ս կարող եմ գրանցել հաշիվ SkyLabs համակարգում։
SkyLabs համակարգում էլ. փոստի միջոցով անձնական հաշիվ գրանցելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք կամ ներբեռնել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը AppStore-ից կամ PlayMarket-ից
- սեղմել «Գրանցվել» կամ «Ստեղծել հաշիվ» կոճակը
- լրացնել բոլոր պահանջվող դաշտերը
- ստեղծել գաղտնաբառ, որը կհամապատասխանի առկա բոլոր պահանջներին
- սեղմել կոճակը, որով համաձայնություն եք տալիս «Օգտագործման պայմաններին»
- անցել reCAPTCHA ստուգում, որից հետո սեղմեք «Ստեղծել հաշիվ» կոճակը։
SkyLabs համակարգում Google-ի միջոցով անձնական հաշիվ գրանցելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք կամ ներբեռնել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը AppStore-ից կամ PlayMarket-ից
- սեղմել «Continue with Google» կոճակը
- ընտրել համապատասխան Google հաշիվը
- սեղմել կոճակը, որով համաձայնություն եք տալիս «Օգտագործման պայմաններին»։
SkyLabs համակարգում Apple-ի միջոցով անձնական հաշիվ գրանցելու համար անհրաժեշտ է՝
- ներբեռնել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը AppStore-ից
- սեղմել «Continue with Apple» կոճակը
- հաստատել Apple ID-ն
- սեղմել կոճակը, որով համաձայնություն եք տալիս «Օգտագործման պայմաններին»։
Ինչպե՞ս կարող եմ վերականգնել անձնական հաշվիս գաղտնաբառը SkyLabs համակարգում։
SkyLabs համակարգում անձնական հաշվի գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք կամ բացել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը
- այնուհետև սեղմել «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» կոճակը
- նոր բացված պատուհանում մուտքագրել Ձեր էլ. փոստի հասցեն, նոր գաղտնաբառը և կրկնել այն
- անցնել reCAPTCHA ստուգում, որից հետո սեղմել «Վերականգնել գաղտնաբառը» կոճակը
- նշված Էլ. Փոստի ստացված նամակից հաստատել գաղտնաբառի փոփոխությունը։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ էլ. փոստին ուղարկված նամակները կարող են ընկնել «Մուտքային», «Առաջարկներ» կամ «Սպամ» բաժիններ։
Ինչպե՞ս կարող եմ փոփոխել անձնական հաշվիս ընթացիկ գաղտնաբառը SkyLabs համակարգում։
SkyLabs համակարգում՝ հավելվածում անձնական հաշվի ընթացիկ գաղտնաբառը փոփոխելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել անձնական հաշիվ «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածում
- անցնել «Անձնական էջ» բաժին
- բացված պատուհանում՝ համապատասխան տողում մուտքագրել ընթացիկ գաղտնաբառը, այնուհետև մուտքագրել նոր գաղտնաբառը և կրկնել այն
- բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմել «Փոխել գաղտնաբառը» կոճակը։
SkyLabs համակարգում՝ վեբ տարբերակով անձնական հաշվի ընթացիկ գաղտնաբառը փոփոխելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել անձնական հաշիվ skylabs.am կայքում
- անցնել «Կարգավորումներ» բաժին
- «Փոխել գաղտնաբառը» պատուհանում՝ համապատասխան տողում մուտքագրել ընթացիկ գաղտնաբառը, այնուհետև մուտքագրել նոր գաղտնաբառը և կրկնել այն
- բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմել «Փոխել գաղտնաբառը» կոճակը։
Ինչպե՞ս պետք է ակտիվացնել 2FA։
SkyLabs համակարգում 2FA հնարավոր է ակտիվացնել ինչպես անձնական հաշիվ ստեղծելիս, այնպես էլ առկա անձնական հաշվում։ Անձնական հաշիվ գրանցելիս 2FA ակտիվացնելու համար անհրաժեշտ է՝
- գրանցման ընթացքում բացված հատուկ պատուհանից ընտրեք «Ակտիվացնել 2FA» կոճակը
- Սկանավորեք 2FA QR կոդը կամ պատճենեք ակտիվացման բանալին
- անցնել Google authenticator, կամ համանման այլ հավելված և մուտքագրել պատճենված բանալին
- պատճենել գեներացված կոդը և տեղադրել անձնական հաշվի համապատսխան դաշտում
- սեղմել «Ակտիվացնել» կոճակին։
Առկա անձնական հաշվում 2FA ակտիվացման համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել «Կարգավորումներ» բաժին և ընտրել 2FA ենթաբաժինը։
- սկանավորել 2FA QR կոդը կամ պատճենել ակտիվացման բանալին
- անցնել Google authenticator, կամ համանման այլ հավելված և մուտքագրել պատճենված բանալին
- պատճենել գեներացված կոդը և տեղադրել անձնական հաշվի համապատսխան դաշտում
- սեղմել «Ակտիվացնել» կոճակը։
Մանրամասն տեսաուղեցույցի համար անցեք հետևյալ հղմամբ՝
Դիտել տեսաուղեցույցըԻնչպե՞ս կարող եմ ապաակտիվացնել 2FA-ը։
SkyLabs համակարգում 2FA-ը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել «Կարգավորումներ» բաժին և ընտրել 2FA ենթաբաժինը
- բացված պատուհանում՝ համապատասխան դաշտում մուտքագրել 2FA հավելվածում պատճենված կոդը
- սեղմել «Ապաակտիվացնել 2FA» կոճակը։
Ինչպե՞ս կարող եմ փոխել անձնական հաշվիս լեզուն։
SkyLabs համակարգում՝ հավելվածում անձնական հաշվի լեզուն փոխելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել անձնական հաշիվ «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածում
- անցնել «Կարգավորումներ» բաժին և ընտրել «Լեզու» ենթաբաժինը
- ընտրել ցանկալի լեզուն
- սեղմել «Հաստատել» կոճակը։
SkyLabs համակարգում՝ վեբ տարբերակով անձնական հաշվի լեզուն փոխելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք
- սեղմել վերևի աջ անկյունում տեղակայված դրոշի նշանի վրա
- ընտրել ցանկալի լեզուն
- սեղմել «Հաստատել» կոճակը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ անցնել նույնականացում (KYC)։
Համաձայն «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի՝ նույնականացումը (KYC) պարտադիր է կրիպտոարժույթներով գործարքներ կատարելու համար՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։
Ինչպե՞ս անցնել KYC նույնականացում SkyLabs-ում։
SkyLabs էկոհամակարգում KYC անցնելու համար՝
- Մուտք գործեք ձեր SkyWallet անձնական հաշիվ
- Անցեք «Կարգավորումներ» բաժին
- Ընտրեք «KYC» ենթաբաժինը
- Հետևեք քայլ առ քայլ ցուցումներին
Բոլոր տվյալները ճիշտ մուտքագրելու դեպքում նույնականացումը հաստատվում է անմիջապես։
Ի՞նչ տվյալներ են պահանջվում նույնականացման ընթացքում։
Մենք պահանջում ենք միայն՝
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Ինքնանկար՝ անձը հաստատելու համար
- Հեռախոսահամար
Նշում ․ Ձեր անձնագիրը կամ ID քարտը ընդունվելու համար այն պետք է պարունակի՝
- Սերիական համար
- Վավերականության ժամկետ
- Վավերականության ժամկետ չպարունակելու դեպքում փաստաթուղթը պետք է տրված լինի ոչ ուշ քան 5 տարի
- Ծննդյան ամսաթիվ (նույնականացում կարող են անցնել միայն 18 տարին լրացած անձիք )
Իմ տվյալները փոխանցվո՞ւմ են երրորդ անձանց։
Ոչ։ Ձեր տրամադրած տեղեկատվությունը չի փոխանցվում բանկերին, ֆինանսական կազմակերպություններին կամ այլ երրորդ անձանց։ Տվյալները կարող են տրամադրվել միայն պետական լիազոր մարմինների պաշտոնական պահանջի դեպքում՝ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ Սա ուղղակիորեն կապված չէ KYC գործընթացի հետ և սահմանված է օրենքով։
Կարո՞ղ է իմ հաշիվը սառեցվել։
Այո, միայն օրինական հիմքերի կամ պաշտոնական պահանջի առկայության դեպքում։ Նույնականացումը (KYC) չի հանդիսանում հաշիվների սառեցման կամ արգելափակման գործիք։
Ի՞նչ է նշանակում «Նոր» կարգավիճակը։
«Նոր» կարգավիճակը նշանակում է, որ դուք դեռ չեք անցել նույնականացում։ Համակարգի բոլոր հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել KYC։
Ի՞նչ է նշանակում «Սպասվող» կարգավիճակը։
Ձեր փաստաթղթերը ավտոմատ կերպով չեն հաստատվել և այժմ ստուգվում են մեր մասնագետների կողմից։ Ստուգումը կարող է տևել մինչև 24 ժամ։ Ավարտից հետո դուք կստանաք ծանուցում հավելվածում և էլ. հասցեին՝ անկախ արդյունքից։
Ի՞նչ է նշանակում «Մերժված» կարգավիճակը։
Ձեր նույնականացումը ավտոմատ կերպով մերժվել է համակարգի կողմից։ Նման դեպքերում անհրաժեշտ է կապվել մեր աջակցության կենտրոնի հետ՝ էլեկտրոնային նամակի կամ մեր աջակցման բոտի միջոցով։
SkyLabs դրամապանակ
Ինչպե՞ս կարող եմ փոխանցում կատարել SkyLabs դրամապանակի միջոցով։
SkyLabs դրամապանակից այլ կրիպտոդրամապանակի փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք կամ բացել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը
- ընտրել այն կրիպտոարժույթը, որը ցանկանում եք փոխանցել, և սեղմել «Ուղարկել» կոճակը
- բացվող ցանկից ընտրել համապատասխան ցանցը (network)
- համապատասխան դաշտերում մուտքագրել այն դրամապանակի հասցեն, որին պատրաստվում եք փոխանցում կատարել և փոխանցվող գումարի չափը
- Սեղմեք «Փոխանցել» կոճակին փոխանցումը ավարտելու համար։
SkyLabs համակարգի ներսում Ձեր դրամապանակից այլ SkyLabs օգտատիրոջ փոխացնում կատարելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք կամ բացել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը
- ընտրել այն կրիպտոարժույթը, որը ցանկանում եք փոխանցել, և սեղմել «Ուղարկել» կոճակը
- բացվող ցանկից ընտրել «Փոխանցում էլ. փոստով» տարբերակը
- համապատասխան դաշտերում մուտքագրել ստացող հանդիսացող կողմի՝ SkyLabs-ում գրանցված էլ. փոստի հասցեն և փոխանցվող գումարի չափը
- Սեղմեք «Փոխանցել» կոճակին փոխանցումը ավարտելու համար։
Ի՞նչ նշանակություն ունի ելքագրման «Նոր» կարգավիճակը։
Ելքագրման «Նոր» կարգավիճակը ենթադրում է, որ դրամապանակից կատարված փոխանցումը անհրաժեշտ է հաստատել Ձեր անձնական հաշվին կցված էլ. փոստին ստացված նամակի «Հաստատել» կոճակով։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ էլ. փոստին ուղարկված նամակները կարող են ընկնել «Մուտքային», «Առաջարկներ» կամ «Սպամ» բաժիններ։
Կարո՞ղ եմ արդյոք հաստատել SkyLabs դրամապանակից կատարված փոխանցումը 2FA-ի միջոցով։
Այո, SkyLabs դրամապանակից կատարված փոխանցումը 2FA-ի միջոցով հաստատելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտում մուտքագրել 2FA հավելվածում առկա կոդը։ Ինչպե՞ս պետք է ակտիվացնել 2FA
Ի՞նչ նշանակություն ունի ելքագրման «Սպասվող» կարգավիճակը։
Ելքագրման «Սպասվող» կարգավիճակը ենթադրում է, որ ելքագրման հայտը դեռևս ընթացքի մեջ է և SkyLabs համակարգի ադմինիստրատորի կողմից հաստատման կարիք կա։
Որքա՞ն ժամանակում է իրականացվում փոխանցման հաստատումը ադմինիստրատորի կողմից։
Ելքագրման հայտը SkyLabs համակարգի ադմինիստրատորի կողմից դիտարկվում և հաստատվում է մի քանի րոպեից մինչև 24 ժամվա ընթացքում։ Վերոնշյալ տևողությունը կախված է ելքագրման ժամից, ինչպես նաև տվյալ ցանցում խնդիրների առկայությունից։
Ի՞նչ նշանակություն ունի ելքագրման «Հաստատված» կարգավիճակը։
Ելքագրման «Հաստատված» կարգավիճակը ենթադրում է, որ փոխանցումը բարեհաջող իրականացվել է։
Որքա՞ն ժամանակում է իրականացվում ձախողված ելքագրման վերադարձը։
SkyLabs դրամապանակից փոխանցման ձախողման դեպքում ելքագրված գումարի վերադարձը իրականացվում է 30 րոպեից մինչև 24 ժամվա ընթացքում։ Վերոնշյալ տևողությունը կախված է ելքագրման ժամից, ինչպես նաև տվյալ ցանցում խնդիրների առկայությունից։
Արդյո՞ք հնարավոր է վերադարձնել գումարը, եթե փոխանցում եմ կատարել դրամապանակի սխալ հասցեի։
SkyLabs դրամապանակից այլ կրիպտոդրամապանակի փոխանցում կատարելիս սխալ հասցե նշելու դեպքում ելքագրված գումարը վերադարձնել հնարավոր չէ, եթե գործարքն արդեն իսկ հաստատված է SkyLabs համակարգում։ Ուստի, խնդրում ենք փոխանցւոմ իրականացնելիս ուշադիր լինել ինչպես դրամապանակի հասցե մուտքագրելիս, այնպես էլ ցանցը (network) ընտրելիս։
Անկանխիկ գործարքներ
Ինչու՞ է անհրաժեշտ անցնել նույնականացում easywallet և Telcell Wallet էլ. դրամապանակներով գործարքներ և դեպի Բանկային հաշիվ փոխանցում կատարելու համար։
Համաձայն «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի՝ նույնականացումը (KYC) պարտադիր է կրիպտոարժույթներով գործարքներ կատարելու համար՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։ Նույնականացումը կատարվում է անձնագրի, ձեր կողմից ուղարկվող ինքնանկարի, ՀԾ Համարանիշի և հեռախոսազանգի միջոցով։ ՀԾ Համարանիշը անհրաժեշտ է երկու համակարգերի միջև օգտատերերի նույնականացման համար։
Ինչպե՞ս պետք է նույնականացնել անձնական հաշիվը easywallet և Telcell Wallet էլ. դրամապանակներով գործարք կատարելու համար։
SkyLabs համակարգում Անձնական հաշվի նույնականացման համար անհրաժեշտ է
- Մուտք գործել ձեր SkyWallet անձնական հաշիվ
- Անցել «Կարգավորումներ» բաժին
- Ընտրել «KYC» ենթաբաժինը
- Հետևել քայլ առ քայլ ցուցումներին
Ինչպես նաև էլ. նամակի միջոցով ուղարկել Սոցիալական քարտի նկարը կամ Հանրային Ծառայության Համարանիշը՝ [email protected] էլ. Հասցեին։
Telcell Wallet-ին փոխանցում կատարելու դեպքում, անհրաժեշտ է սոց. ՀԾ համարանիշի հետ միասին ուղարկել նաև գործող հեռախոսահամար, որը կցված է Telcell Wallet-ի Ձեր անձնական հաշվին։
Ի՞նչ սահմանաչափեր են գործում SkyWallet-ից easywallet /Telcell Wallet էլ. դրամապանակներին և հակառակ ուղղությամբ կատարվող գործարքների համար։
easywallet դրամապանակով համալրման և ինչպես նաև SkyWallet-ից easywallet և Telcell Wallet փոխանցման միանվագ Գործարքի արժեքը սահմանված է՝
- մինիմալ 1,000 ՀՀ դրամ
- մաքսիմալ 400,000 ՀՀ դրամ։
- Գործարքների արժեքի հանրագումարը 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 2,000,000 ՀՀ դրամը։
Ինչպե՞ս Համալրել SkyLabs AMD բալանսը easywallet-ի միջոցով։
Գործարքի քայլերը մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
Դիտել տեսաուղեցույցըԻնչպե՞ս SKyWallet-ին առկա կրիպտոարժույթը փոխարկել դրամի easywallet-ի միջոցով։
Գործարքի քայլերը մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
Դիտել տեսաուղեցույցըԻնչպե՞ս Համալրել SkyLabs AMD բալանսը Telcell Wallet-ի միջոցով։
Հասանելի կլինի շուտով
Ինչպե՞ս SKyWallet-ին առկա կրիպտոարժույթը փոխարկել դրամի Telcell Wallet-ի միջոցով։
Գործարքի քայլերը մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
Դիտել տեսաուղեցույցըԻնչպե՞ս փոխանցել Կրիպտոն SkyWallet-ից Բանկային հաշվին կամ հակառակը։
SkyWallet-ից Բանկային հաշիվ կրիպտոն դրամի փոխարկելու կամ հակառակ ուղղությամբ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է ներքևում նշված հղմամբ միանալ մեր պաշտոնական բոտին, ընտրել ուղղությունը և լրացնել պահանջվող տվյալները։ Հայտը հնարավորինս շուտ կմշակվի մեր թիմից կողմից և Ձեզ հետ կապ կհաստատեն գորխարքն ավարտին հասցնելու համար։ Միանալ բոտին՝ Գործարքի քայլերը մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
Բացել Telegram բոտըSkyLabs տերմինալներ
Որտե՞ղ կարող եմ տեսնել SkyLabs տերմինալների հասցեները։
SkyLabs տերմինալների հասցեները հավելվածում գտնելու համար անհրաժեշտ է՝
- բացել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը
- անցնել «Հասցեներ» բաժին
- ընտրել համապատասխան տարածաշրջանը՝ սեղմելով վերևի աջ անկյունում տեղակայված «Գլոբուս» նշանին։
SkyLabs տերմինալների հասցեները վեբ տարբերակում գտնելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք
- անցնել «Հասցեներ» բաժին
- Ընտրել համապատասխան տարածաշրջանը։
SkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։
Տերմինալներով գործարք կատարելու դեպքում միջնորդավճար պահվու՞մ է։
SkyLabs տերմինալների միջնորդավճարներին հավելվածում ծանոթանալու համար անհրաժեշտ է՝
- բացել «SkyLabs. Wallet and Terminals» հավելվածը
- անցնել «Հասցեներ» բաժին
- ընտրել համապատասխան տարածաշրջանը՝ սեղմելով վերևի աջ անկյունում տեղակայված «Գլոբուս» նշանին։
- կամ բացել «Հաշվիչ» ենթաբաժինը և միանգամից հաշվարկել Ձեզ անհրաժեշտ գումարի չափը՝ ներառյալ միջնորդավճարները։
SkyLabs տերմինալների միջնորդավճարներին վեբ տարբերակում ծանոթանալու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել skylabs.am կայք
- անցնել «Հասցեներ» բաժին
- ընտրել համապատասխան տարածաշրջանը
- կամ բացել «Հաշվիչ» ենթաբաժինը և միանգամից հաշվարկել Ձեզ անհրաժեշտ գումարի չափը՝ ներառյալ միջնորդավճարները։
SkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։
Ինչպե՞ս վաճառել կրիպտոարժույթ SkyLabs տերմինալների միջոցով։
SkyLabs տերմինալների միջոցով կրիպտոարժույթ վաճառելու համար անհրաժեշտ է՝
- տերմինալի էկրանին ընտրել կրիպտոարժույթը, որը ցանկանում եք վաճառել
- սեղմել «Վաճառել կրիպտոարժույթ» կոճակը
- սկանավորել էկրանին բացված QR կոդը Ձեր SkyLabs դրամապանակի միջոցով
- տերմինալի էկրանին մուտքագրել կանխիկացվող գումարի չափը
- հաստատել գործարքը SkyLabs դրամապանակի միջոցով։
Գործարքի քայլերը ավելի մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
Դիտել տեսաուղեցույցըSkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։
Արդյո՞ք առկա են սահմանաչափեր տերմինալներով կրիպտոարժույթ վաճառելիս։
Այո։ Տերմինալի միջոցով կրիպտոարժույթի վաճառք իրականացնելիս կարևոր է հաշվի առնել հետևյալ տեղեկատվությունը
- Գործարքի միանվագ արժեքը չի կարող գերազանցել 300,000 ՀՀ դրամը։
- Գործարքների արժեքի հանրագումարը 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 2,000,000 ՀՀ դրամը։
- Կանխկացման մինիմալ սահմանաչափը 5,000 ՀՀ դրամ է։
- Տերմինալները տալիս են միայն 5,000 և 20,000 դրամանոց թղթադրամներ։
SkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։
Ինչպե՞ս գնել կրիպտոարժույթ SkyLabs տերմինալների միջոցով։
SkyLabs տերմինալների միջոցով կրիպտոարժույթ գնելու համար անհրաժեշտ է՝
- տերմինալի էկրանին ընտրել կրիպտոարժույթը, որը ցանկանում եք գնել
- սեղմել «Գնել կրիպտոարժույթ» կոճակը
- սկանավորել էկրանին բացված QR կոդը Ձեր SkyLabs դրամապանակի միջոցով
- տերմինալ մուտքագրել կանխիկ դրամը։
Գործարքի քայլերը ավելի մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
Դիտել տեսաուղեցույցըSkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։
Արդյո՞ք առկա են սահմանաչափեր տերմինալներով կրիպտոարժույթ գնելիս։
Այո։ Տերմինալի միջոցով կրիպտոարժույթի գնում իրականացնելիս կարևոր է հաշվի առնել հետևյալ տեղեկատվությունը
- Գործարքի միանվագ արժեքը չի կարող գերազանցել 300,000 ՀՀ դրամը։
- Գործարքների արժեքի հանրագումարը 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 2,000,000 ՀՀ դրամը։
- Տերմինալները ընդունում են 1,000 ՀՀ դրամից սկսած ցանկացած թղթադրամ։
SkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։
Ի՞նչ անել, եթե տերմինալով գործարք կատարելիս առաջացել է տեխնիկական խնդիր։
Եթե տերմինալով կրիպտոարժույթի գնման կամ վաճառքի ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, անհրաժեշտ է կապվել SkyLabs աջակցման կենտրոնի հետ։ Առաջացած տեխնիկական խնդիրները մեր մասնագետների կողմից կարգավորվում են առավելագույնը 24 ժամվա ընթացքում։
SkyLabs տերմինալներով գործարք կատարելու համար Դուք պետք է պարտադիր նույնականացում անցնեք մեր համակարգում։